-
11.01.2013|
12:00
2012-ի դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան տուն հասցրի Ամանորի ներդրումս անխոճկոր և ձկնկիթազուրկ մեր սեղանին՝ մեկ տուփ մարգարին և չորս փշատ: Ես` ՀՀ զվարթուն քաղաքացի ՍԵԹ ՎՌԱՄՇԱՊՈՒՀԻ ԳՄՓՈՅԱՆՍ, չդիմակայելով ընտանիքիս ոչնչացնող քմծիծաղին, լոգարան մտա: ՈՒշի ուշով ինքնազննվեցի:
-
11.01.2013|
00:27
Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
-
07.01.2013|
15:16
Օրերը մեկ-մեկ, հոգսերը` զույգ-զույգ, գալիս ու անց են կենում դառնալով ամփոփագիրը մեր կյանքի, արած ու չարած գործերի, փայփայած հույսերի ու չիրականացված երազանքների։ Սա մեր կյանքն է և վերջ։
-
27.12.2012|
17:53
Նախագահական ընտրություններից առաջ հայրենի պատմա-գրական հատընտիրի վերընթերցումներն անխուսափելի են, գուցե և՝ անհրաժեշտ: Չեմ ուղղորդի, քանզի ուղղորդյալ եմ ինքս:
-
26.12.2012|
14:44
1993 թվականին, երբ համայն հայության համար ծանր շրջափուլ էր՝ պատերազմական իրավիճակ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, երբ մշակույթ-օրվա հաց տանդեմում ճաք էր տալիս «ոչ միայն հացիվի» հավատասյունը, նույն թվականին հրաշքի պես էր «Շնորհալիներ-93» համապետական մշակութային մրցույթ-փառատոնը, որտեղ ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի ու սփյուռքի բազմաշնորհ մանուկներն ու երիտասարդները՝ արվեստի ու մարզաշխարհի գրեթե բոլոր ժանրերից:
-
25.12.2012|
00:23
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ռուսական ներկայությունը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում զգալի է եղել: Ռուսական ներկայությունն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական ու մշակութային, այլև տնտեսական դրսևորում: Պետք է նշել, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը միանշանակ ընթացք չի ունեցել:
-
21.12.2012|
15:02
20-ամյա անկախություն ունեցող ՀՀ-ում ձևավորվեցին քաղաքական տարբեր գաղափարաբանական ուղղություններ` հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա առավել ընդգծված են պահպանողական, լիբերալ և սոցիալիստական ուղղությունները:
-
-
21.12.2012|
00:48
«Իրատես de facto»-ի էջերում բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ հայաստանյան քաղաքական գործընթացներում զգալի դերակատարություն է տրված արտաքին գործոններին: Քաղաքական ուժերն ու հասարակությունը զգայուն վարքագիծ են ցուցաբերում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների հարցում: Այս երևույթը պատահական բնույթ չի կրում, այն ավելի շատ օբյեկտիվ պատճառներ ունի: Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի քաղաքական պատմությունն ու վարքագիծը զգալիորեն միահյուսված են եղել պատմական տարբեր ժամանակահատվածներում գոյություն ունեցած աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների և դրանցից բխող գործողություններին:
-
18.12.2012|
00:28
Հայաստանի նախագահի ընտրությունը մշտապես դիտարկվել է թիվ 1 քաղաքական միջոցառման համատեքստում` իր ենթատեքստում ունենալով փոփոխությունների, բեկումների և զարգացման ճանապարհների փոփոխման կամ շարունակության ընկալումը: